-
16.10.2020|
21:49
Ադրբեջանը առայժմ չի պաշտպանում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելու դեպքում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու գաղափարը՝ El Mundo-ին հարցազրույցում ասել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
-
16.10.2020|
21:45
Ռուսաստանն այսօր զորավարժություններ է սկսել Կասպից ծովում։ ՌԴ ՊՆ-ում լրագրողներին հայտնել են, որ զորավարժություններում ներգրավված են հրթիռակիր 6 ռազմանավեր, 7 օդանավ ու ավելի քան 400 զինծառայողներ։
-
16.10.2020|
21:33
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումը, թե Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ հրթիռ է արձակվել:
-
16.10.2020|
21:26
ՀՀ ՊՆ-ն կրկին վերահաստատում է, որ ՀՀ Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:
-
16.10.2020|
13:19
Արցախում ընթացող պատերազմը գրեթե բոլոր հարթակներում գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները կտրուկ մի կողմ թողեց՝ դառնալով յուրատեսակ կոնսոլիդացիայի հիմք։ Այս օրերին շատ է խոսվում ռազմաճակատից զատ նաև միջազգային և դիվանագիտական ճակատներում կազմակերպված պայքար տանելու մասին։
-
16.10.2020|
13:17
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին շտապում է ստանալ Ադրբեջանին մատուցած իր ծառայությունների վարձքը և ադրբեջանական կողմին առաջարկում է հնարավորինս շուտ կազմակերպել միջպետական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի նիստը, քանի դեռ չի ավարտվել հայ-ադրբեջանական պատերազմը:
-
16.10.2020|
13:16
ԱՄՆ-ը և Ֆրանսիան պետք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը հարցազրույցում:
-
16.10.2020|
13:14
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ հայտարարությանը, թե իրենք հուսով են, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադբրբեջանից:
-
16.10.2020|
13:13
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ռագիմ Նոյե Եղդամը պատմել է՝ պատրաստ է Իրանը միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: 2020-ի հունվարին ամերիկյան օդուժի նպատակաուղղված հարվածի հետևանքով սպանված իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի մտերիմ ընկերը, որը Սուլեյմանիի հետ պատերազմել է Իրաքում և Սիրիայում, խոսել է «ПолитЭксперт»-ի հատուկ թղթակցին հարցազրույցում:
-
16.10.2020|
13:11
Եվրոպայի ամենակարևոր միջպետական մայրուղիները հայ համայնքները փակել են։ Երթևեկությունը կաթվածահար է Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա։